Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ո՛վ Հիսուս, բե՛ր ինձ խաղաղություն

Ո՛վ Հիսուս, բե՛ր ինձ խաղաղություն
13.10.2023 | 00:01

Բե՛ր խաղաղություն իմ ազգին և այն բոլոր երկրներին, որոնք պատառոտված են պատերազմի և բաժանումի պատճառով:

Ցանի՛ր խաղաղության սերմերն այն կարծրացած սրտերի մեջ, ովքեր տառապանք են պատճառում ուրիշներին արդարադատության անվան տակ:

Տու՛ր Աստծո բոլոր զավակներին Քո Խաղաղությունը ստանալու Շնորհները, որպեսզի սերն ու ներդաշնակությունը կարողանան ծաղկել:

Որպեսզի Աստծո Սերը կարողանա հաղթանակել չարի հանդեպ, և որպեսզի հոգիները կարողանան փրկվել կեղծիքների, դաժանության և չար նկրտումների (պատճառած) քայքայումից:

Թո՛ղ խաղաղությունը թագավորի բոլոր նրանց վրա, ովքեր իրենց կյանքը նվիրաբերում են Քո Սուրբ Խոսքի ճշմարտությանը, և նրանց վրա, ովքեր ընդհանրապես չեն ճանաչում Քեզ:

Ամե՜ն:

Դիտվել է՝ 3311

Մեկնաբանություններ